16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Փաշինյանը փորձում է խաբել արտաքին խաղացողներին. Արթուր Վանեցյան

C65DEC58-9275-401E-838D-7E57F3311554

Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ: Լուծումը մեկն է՝այս կապիտուլյանտը պետք է oր առաջ հեռանա: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ կապիտուլյանտը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանում փոխվի մթնոլորտը, միջավայրը, Հայաստանը նորից պետք է սկսեն ընկալել, որպես ինքնիշխան երկիր:

«ՀՀ-ն աշխարհում մշտապես ունեցել է շատ բարեկամներ: Բայց այս իշխանություններն ունեն բացառիկ տաղանդ փչացնել հարաբերությունները բոլորի հետ», – նշել է Վանեցյանը:

Ըստ նրա, Փաշինյանն այնքան է խաբել ներսում, որ նա արդեն այդ սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ