20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ. Առուշ Առուշանյան

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա ընտրություններին առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով: Հայաստանի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, ուստի՝ հարկադրված ենք բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցնել: Երբ երկիրը մասնատված է, ծանր վիճակում, չեմ կարող անտարբեր լինել։

Օր առաջ պիտի դառնանք Վերծանվո՛ղ Հայաստան, պիտի առաջ նայենք… Հապաղումը կործանարար է:

Հարգելի՛ Սյունեցիներ, կան բազմաթիվ ուժեր, անհատներ, ովքեր անգամ Սյունիքի սահմանային լարվածության մասին մտահոգությունները մեկնաբանում են որպես ներքաղաքական հարց։

Անկասկած, միայն հայրենադավը կարող է շահարկել իրական մտահոգությունները։

Մենք թուրքին մեր եղբայրների արյամբ ու քրտինքով պահված Հայրենիք ու հող չունենք նվիրելու։ Հունիսի 20-ին կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը. վճռվելու է մեր հայրենիքի գոյության հարցը։

Գորիս, Տեղ, Տաթև համայնքի բնակիչները, ովքեր այս ընթացքում ականատեսն են եղել, թե ինչպիսի նվիրվածությամբ ենք աշխատել, լուծել կենսական խնդիրները, շենացրել մեր համայնքը, վստահաբար գիտեն, որ իրական գործերն են մեր աշխատանքի հիմքում, ոչ թե սին խոստումները։

«Հայաստան» դաշինքը քվեաթերթիկի 24 համարն է․

Ընտրելով դաշինքը՝ ընտրում եք ինձ։ Ձեր քվեով ստանալով վստահություն՝ հավատացնում եմ, որ կանեմ առավելագույնը յուրաքանչյուր սյունեցու հույսերն արդարացնելու համար։ Պետք է նվիրվածությամբ շարունակել պայքարը՝ հանուն պետության և պետականության ամրապնդման։ Մեր պայքարն արդար է, սյունեցու ոգին՝ անկոտրուն, հաղթանակը՝ անխուսափելի։

 Առուշ Առուշանյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ