20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը հենց հիմա օկուպացված է. Միքայել Մինասյան

Ավելի քան 20 օր ՀՀ ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամու զորքերի կողմից, միևնույն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ, տելեգրամյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Ավելի քան 20 օր Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամական զորքերի կողմից։ Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքերը։ Մեր զինվորականներին ծաղրում են։ Մեր զինվորներին սպանում և առևանգում են։ Այս ամենը, ընդգծում եմ, տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը, միևնույն ժամանակ, կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ։ Սրանք հստակ նախանշված առաջնահերթություններ են՝ սպառնալիքներն ու կապիկություններն օկուպացիայից ավելի կարևոր են։ Ընդդիմության նկատմամբ բացահայտ ագրեսիան ավելի կարևոր է, քան առևանգված զինծառայողները։ Արդյունաբերական մասշտաբների հասնող ամբոխի ստրկամտությունն ավելի կարևոր է, քան սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խախտումները։

Տեսե՛ք և մի՛ մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ