28 Հունվարի, Ուրբաթ, 2022
KFC

Լսի’ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան

8F5F39C8-B393-49F4-AA98-6A11A98DCAA8

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարաությունը.

«Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների,
ստիպված եմ արձագանքել.

պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել,իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։Համոզված եմ,որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Լսիր նիկոլ՝պարկեշտության սահմանները մի անցնի։Ես գիտեմ,որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Ի դեպ՝բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում(չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։
Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝քննարկման ընթացքում ես ասել եմ ,որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում ,հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով »այն նախագծից հանելու համար։

Նաեւ նշել եմ,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։

Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում….»:

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ