26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխայի նման, հենց պատժում ես` փախչում են. հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ տարբեր ազգերի մոտ տարբեր են բարոյական զարգացման աստիճանները: Ադրբեջանն օրինակ՝ գտնվում է բավականին ցածր մակարդակում:

”Եթե նրանց պատժում ես, նրանք հետ են փախչում, դա ըստ Քոբերգի բարոյականության զարգացման ամենացածր աստիճանն է, որը բնորոշ է մինչև յոթ տարեկան երեխաներին: Նրանց հասարակության մի մասը անգամ անտարբեր է: Նրանց նախագահը մեդալ է տվել անգամ ուղղաթիռը պայթեցնողին, ու այստեղ պարզ է դառնում` նրանք միայն պատժի լեզուն են հասկանում, քանի որ երեխաներին եթե պատժես, էլ չեն անի: Նրանք գտնվում են հենց այս վիճակում”:

Անդրադառնալով հայերի ազգային բարոյականության աստիճանին՝ հոգեբանի խոսքով՝” Դա մեզ մոտ որոշվում  է մեր ազգի շահերով: Քանի որ մենք արդարության աստճանի վրա ենք”:

Հոգեբանի գնահատմամբ՝ Ալիևի պահվածքը առհասարակ բավական պրիմիտիվ է.” Չնայած ինքը զարգացած անձ է, գտնվում է ծաղկուն տարիքում և միտքը շատ նորմալ աշխատում է: Նա ինչ անում է` անում է իր ժողովրդին շոյելու համար: Իր երկրում արդեն մի ստվար զանգված դեմ է նրան”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ