25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանամերձ գյուղերը ստանում են ոչ միայն դոտացիաներ, այլև հստակ արտոնություններ

Նախօրեին խորհրդարանում 2015թ-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ խոսք քննարկում ծավալվեց սահմանամերձ գյուղերին հատկացվող դոտացիաների մասին և կարծիք հնչեց, որ նոր բյուջեով որոշ սահմանամերձ գյուղերին տրամադրվող դոտացիաները նվազում են կամ մնում են անփոփոխ: Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվող աջակցության իրական պատկերը պատկերացնելու համար անհրաժեշտ է նախ դիտարկել կառավարության նախաձեռնած քայլերի ու միջոցառումների ողջ սպեկտորը և նոր միայն որակավորող ամփոփիչ գնահատականներ հնչեցնել` հիմնվելով մեկ պարամետրի վրա: 

Բանն այն է, որ սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում միայն պարզ դոտացիաների տրամադրումով, ինչի արդյունավետությունը մշտապես վիճելի հարց է համարվել: Գյուղական համայնքներին աջակցելու միջոցառումների փունջն իր մեջ ներառում է նաև արտոնությունների ընդգրկուն շարք, ինչն արդեն իսկ մշակված է օրենքով և ուժի մեջ է մտնելու գալիք տարվա սկզբից: 

Տնտեսագիտության դասական ընկալումներում հայտնի ճշմարտություն է, որ «բարեգործության», այս պարագայում` դոտացիաների, արդյունավետությունը չափազանց ցածր է, քանի որ տրամադրվող միջոցները սահմանափակ են, իսկ դրանց շրջանառությունից հետո նոր արժեք չի ստեղծվում, և այն սպառվում է: Հետևաբար առավել օպտիմալ կլինի, եթե պետությունը անհատույց դրամաշնորհներ տրամադրելու հետ միաժամանակ տնտեսական, հարկային արտոնություններ սահմանելով ձևավորի խաղի այնպիսի կանոններ, որոնք կխթանեն այս դեպքում սահմանամերձ համայքներում տնտեսվարողների գործունեությունը: 

Նման պարագայում պետք է ուշադրության արժանացնել կառավարության նախաձեռնած արտոնությունների տրամադրման փաթեթին և պատկերացում կազմել դրանց ընձեռած հնարավորությունների մասին: Դեռևս օգոստոսյան սահմանային լարվածությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց սահմանամերձ մի քանի տասնյակ գյուղերի գործարաններին ազատել հարկերից: Այս նախաձեռնության հետագա մշակումների արդյունքում, որին մասնակցեցին ոչ միայն իշխանական ուժեր, այլ նաև ընդդիմադիր գործիչներ, այն ընդլայնվեց և նախատեսվեցին աջակցության հավելյալ միջոցառումներ ու արտոնություններ: 

Սահմանամերձ գյուղերին արտոնություններ տրամադրող օրենքով  այս համայնքներում տնտեսվարողները նախատեսված կարգով ազատվում են եկամտահարկից, շահութահարկից, շրջանառության և ավելացված արժեքի հարկերից, արտոնագրային վճարներից և այլն: Նման քայլով կառավարությունը նպատակ ունի աջակցել սահմանամերձ գյուղերի բնակիչներին` նրանց մեծապես ազատելով հարկային պարտավորություններից: 

Պետք է նաև նշել, որ 2015թ-ի բյուջի նախագծով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի: Այս նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի փոխարեն 2015 թվականին հատկացվելու է 1.163.0 մլն դրամ: 

Կառավարությունը նախատեսել է փոխհատուցել նաև մի շարք համայնքների բնակիչների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը: Կառավարության որոշման համաձայն` 649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխհատուցումը, իսկ շուրջ 95 ջրօգտագործողների կտրամադրվի ոռոգման ջրի վճարի 50 տոկոս փոխհատուցում: Այս նպատակով կառավարությունը նախատեսել է հատկացնել շուրջ 3 մլն 257 հազար դրամ: 

Բացի սրանից կառավարությունն իր վրա է վերցրել սահմանամերձ գյուղերից վճարովի հիմունքով բուհ ընդունված ուսանողների վարձի մի մասը: Այս նպատակով կրթական դրամաշնորհների համար Երիտասարդական հիմնադրամին հատկացվող 140 մլն դրամից նշված ուսանողներն առանց հերթի են ֆինանսավորվելու: 

Պետք է նաև նշել, որ 2015թ-ի բյուջի նախագծով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի: Այս նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի փոխարեն 2015 թվականին հատկացվելու է 1.163.0 մլն դրամ: 

Նորայր Բադալյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ