23 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

Մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի․ Հրապարակ

qocharyan-dat

Նիկոլփաշինյանական բոլոր նախաձեռնություններն այս երեք տարվա ընթացքում նույն ճակատագիրն են ունեցել, ինչ «Մարտի 1»-ի գործի դատավարությունը, որը մոտ 3 տարի զբաղեցրել է մեր հասարակության միտքն ու ուշադրությունը։

Մարտի 1-ի գործի բացահայտման մասին վարչապետ Փաշինյանը խոսեց անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո՝ խոստանալով, որ մեղավորները պատժվելու են։ 3 երկարուձիգ տարի, հարյուրավոր վկաներ ու տուժողներ, հազարավոր դատական նիստեր, կալանքներ ու խուզարկություններ, միջնորդություններ ու ասուլիսներ։

Որքա՜ն ժամանակ ու ռեսուրս ծախսվեց այս գործի դատաքննության վրա, և դա ընդամենը մեկ մարդու կամայականության պատճառով։ Հազարավոր մարդիկ դարձան այդ կապրիզի զոհը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնվեցին ամբաստանյալի կարգավիճակում, երկրի նախկին նախագահը մոտ 2 տարի կալանքի տակ մնաց։ Նաև այս գործի պատճառով խաթարվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, և գուցե նաև այդ պատճառով ունեցանք կործանարար պատերազմն ու անհաշիվ զոհերը։

Մյուս կողմից, «Մարտի 1»-ի դատավարությունը նաև այն միակ գործն է, որը նոր իշխանությունների օրոք քննվել է, իբրև թե ավարտին հասցվել և մտել դատարան։ Միակ գործն է, որտեղ նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտնվել են մեղադրյալի աթոռին և որպես նախորդ 30 տարվա թալանի ու ավերածությունների սիմվոլ՝ դատվում էին, չէ՞ որ 3 տարի շարունակ խոսել են նախկինների մեղքից։ Միակ գործն է, որտեղ 2018-ի իշխանությունը հետևողականություն է դրսևորել։

Պարզվեց՝ անգամ այն պարագայում, երբ իրենց համար սկզբունքային է ու կարևոր, խուսափել անգրագիտությունից, անփութությունից, օրենքի շրջանակներում գործել չի ստացվում։ Մինչդեռ մարդիկ զգուշացնում էին, որ մաղձի ու վրեժի վրա երկիր չես կառուցի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ