23 Ապրիլի, Ուրբաթ, 2021
KFC

«Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը

«Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի». Լենա Նազարյանի սկանդալային հարցազրույցը Նազարյանը հարցադրում է անում՝ «ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»: Գուցե այն, որ թշնամին 6 ամսից ավելի է՝ գերության մեջ է պահում մեր հարյուրավոր զինվորներին. ավելին հայտարարում է, որ դատելու են նրանց՝ որպես «ռազմական հանցագործների»: Կամ «խանգարում» է 5000-ից ավելի զոհված տղաների չսառած արյունը, 11.000 վիրավորներն ու 3000-ից ավելի անհետ կորածները: «Խանգարում է» Արցախի 80%-ի ու Սյունիքի բարձունքների օկուպացիան: Կամ խանգարում են Սյունիք ու Երևանը գրավելու թշնամու պլանները: Իսկ ի՞նչն էր խանգարում Լենա Նազարյանին ու նրա քաղաքական թիմին նախքան պատերազմն ու զոհերը «թշնամի չփնտրել» ու «կառուցողական լինել», այլ ոչ թե հայտարարեին «Արցախը Հայաստան է և վերջ»՝ սրելով իրավիճակը կամ հոկետմբերի վերջին, երբ արդեն պարզ էր պատերազմի ելքը, հազարավոր տղաների ուղարկեին ռազմադաշտ՝ բայրաքաթարների տակ զոհվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ