19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկատուների հաշվին պաշտոնյաների կանայք իրենց ֆիգուրան են կարգի բերելու, երբ համացանցը ողողված է հաշմանդամ դարձած մեր լույսի պես տղերքի` օգնություն պահանջող նկարներով

Այսօր ազգիս կառավարությունը մի «հույժ կարևոր» և «հրատապ» որոշում է կայացրել, այն է, որ պետական պաշտոնյաների ընտանիքի անդամները կարող են անվճար օգտվել մարզասրահներից, լողավազաններից…
 
Այս ապաշնորհ և ազգակործան կառավարությունը աշխատողների աշխատավարձից զինվորների հիմնադրամին փոխանցվող գումարի չափը 3-15 անգամ բարձրացրել է, որ մեր զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների կարիքները հոգան, իսկ միևնույն ժամանակ պետության հաշվին պաշտոնյաների ընտանիքի անդամները անվճար գնան մարզասրահնե՞ր…
 
Լավ, ո՞նց են էս ամեն ինչը հանդուրժում հասարակության անդամները, վիրավորված և զոհված զինվորների ընտանիքները: Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ համացանցը ողողված է վիրավոր, հաշմանդամ դարձած մեր լույսի պես տղերքի` օգնություն պահանջող նկարներով…
 
Զոհված մեր քաջերի ծնողները տեղյա՞կ են, որ իրենց հերոս տղաները առանց զրահաբաճկոն և սաղավարտի անպաշտպան մնացել են բայրաքթարի տակ, որ Հովիկ Աղազարյանի տղեն, ով տենց էլ Արցախ չհասավ, այլ Սովետաշենի զորամասից հոր հետ միասին անհետացավ անհայտ ուղղությամբ, հիմա պետության հաշվին իր ֆիգուրան ա կարգի բերելու…
Ուսապարկերն ու իրենց կապիտուլյանտ ղեկավարը էլ ի՞նչ պիտի անեն, որ մարդկանց մի հատված վերջապես ուշքի գա, ի՞իիիիիինչ…
 
Սեւակ Խաչատրյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ