22 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Վիրավոր զինծառայողի մայրը վատ վերաբերմունքի պատճառով մարզպետարանին է վերադարձրել ստացած օգնությունը. panorama.am

img_3874.thumb_

Արցախի պատերազմին մասակից վիրավոր զինծառայողներն անտեսված վիճակում են հայտնվել, նրանք մնացել են իրենց դարդի, ցավի, վերքերի ու ֆինասական դժվարությունների հետ մեն-մենակ։

Պայմանգրային զինծառայող Ռուբեն Ռուբենյանն ընտանիքի հիմնական աշխատողն էր, Արտաշատ քաղաքում ապրում է վարձով մոր և եղբոր հետ։ Մինչ պատերազմը նա զինծառայողի աշխատանքին զուգահեռ շինարարություն ու այլ աշխատանքներ էր անում՝ընտանիքի հոգսերն ու առողջական խնդիրներ ունեցող կրտսեր եղբոր դեղերի գումարը հոգալու համար։

Ռուբենը հույս ուներ մի քանի տարուց սեփական տանիքն ունենալ։ Բայց պատերազմն ու դրա ընթացքում ստացած վիրավորումը, վիրահատությունն ու դրան հաջորդած առողջական խնդիրները փոխեցին ընտանիքի առաջնահերթությունները։ Նա աջ ոտքի ազդրի շրջանում վիրավորում է  ստացել հոկտեմբերի 20-ին Որոտանում (Կուբաթլու), վիրահատվել Գորիսում, ապա տեղափոխվել Երևան։

Ռուբենի մոր՝ տիկին Էլիզայի հրատապ խնդիրն այս պահին որդիների դեղերի ու բուժման ապահովումն է, տան վարձի վճարումը, բանկերից վերցրած վարկերի՝ ժամանակին մարումը։
«Արդշինբանկ»-ը որևէ կերպ չի ընդառաջել ընտանիքին, չի սառեցրել գոնե տոկոսադրույքների վճարումը։

Օրավճարով աշխատող կինն այս օրերին հաճախ է հուսահատության գիրկն ընկնում. պարտքերն ու խնդիրներն ավելանում են, օգնելու ձեռք մեկնող պետությունն ուշանում է կամ առհասարկ չի էլ գալու։

Պայմանագրային զինծառայողի աշխատավարձը տալիս են կիսատ-պռատ՝ Ռուբենն էլ չի հասկանում, թե ինչու ու ինչպես են այդպես վճարում իրեն։ Դիմել են  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 500 հազար դրամ աջակցությունն ստանալու համար, երկու անգամ մերժել են, ամեն անգամ մի նոր տեղեկանք ու թուղթ են ուզում հենակներով  դժվարությամբ տեղաշարժվող զինվորից։

«Ես ո՞նց կարող եմ ամեն անգամ տաքսիով հասնել Զոդ, ստանալ պահանջվող տեղեկանքը, հետո բերել հասցնել պաշտպանության նախարարություն։ Կարելի է չէ՞ պահանջվող փաստաթղթերի ցանկը միանգամից ասել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է  վիրավոր զինծառայողի մայրը՝ հոգնած տարատեսակ բյուրոկրատական քաշքշուկներից։

Դժվարություններից, ֆինանսական խնդիրներից առավել շատ տիկին Էլիզային բարկացրել ու վիրավորել են Արարատի մարզպետարանի՝ աջակցության  տրամադրման հարցերով զբաղվող աշխատակցի՝ Լուսինեի  վերաբերմունքն ու խոսքերը։

«Փոքր տղայիս ասել է՝ էս օգնությունն արցախցիների համար է։ Ով գալիս է, ասում է՝ վիրավոր զինվոր ունենք։ Ո՞նց հավատանք։ Փոքր որդիս եկել է տուն, նեղված, ասում է՝ մամա, ես էլ այնտեղ չեմ գնալու։ Ես ասում եմ՝ չեմ պահանջում ոչ ոքից ոչ մի բան, միայն եթե օգնությունը տրամադրվել է զինվորի համար, պետք է հասնի նրան։ Մարզպետարանի այդ աշխատակիցը փոքր տղայիս տվել է աժդահա մարդու չափով շապիկներ, տաբատներ,  երեխայի վարտիքներ»,-ասում է տիկին Էլիզան՝ ընդգծելով, որ չկա կարիքի գնահատում, չկա վիրավոր զինվորների տվյալների բազա, ստացած օգնությունն էլ բաշխվում է՝ ըստ ծանոթի, անհասցեական, առանց հաշվի առնելու մարդու նույնիսկ չափերը։

Աշխատակցուհու վերաբերմունքից ու խոսքերից զայրացած կինը վերցրել է ստացած «աջակցություն» ու հետ տարել մարզպետարան։

«Վիրավոր տղաս էլ ինձ հետ եկավ։ Առաջին հարկում, որտեղ օգնությունն են բաժանում, ինձ ասում են՝ էս ի՞նչ ես անում։ Ասում եմ, տես, որդիս վիրավոր է, ես ոչ ոքի փայը չեմ ուզում։ Ես իրենց ասացի, օգնությունը ուտում եք, կանչում եք ձեր հարազատներին, մոտիկներին բաժանում եք լավ բաները, տակն էլ ինչ մնում է՝ տալիս եք զինվորին»,-մարզպետարանի աշխատակցի հետ ունեցած խոսակցությունը ներկայացնում է վիրավոր զինվորի մայրը։

Նրա խոսքով, նույնիսկ հեռախոսազանգերին է մարզպետարանի նույն աշխատակիցը մուննաթով պատասխանում։

Ռուբենի բուժման համար անհրաժեշտ դեղորայքն էլ մայրը պարտքով է վերցնում մոտակա դեղատնից, Մուրացանի հոսպիտալի բժշկի նշանակած դեղերից որևէ մեկը Արտաշատի պոլիկլինիկայում նրան անվճար չեն տրամադրել։

«Ցուցակը նայեցին, ասացին, ամա՛ն, էս ի՞նչ թանկ դեղեր են, ոչ մեկն էլ չունենք։ Տրոմբի, արյունը ջրիկացնող դեղեր էին։ Ես էլ եկա մոտակա դեղատնից դեղերն առա, 35 հազար դրամ պարտք մնացի։ Շատ շնորհակալ եմ դեղատան աշխատակցի, առանց որևէ խնդրի տրամադրեց։ Մինչ օրս էլ պարտքը չեմ տվել, մի անգամ չեն ասել՝ ուշացնում ես։ Դեղատան աշխատակիցն ասեց՝ խնդիր չկա, զինվորը մեզ համար էլ է կռվել»,-ասում է տիկին Էլիզան։

Այս օրերին էլ Ռուբենը բուժումը շարունակում է Մուրացանի հիվանդանոցում։ Նրան տնից հիվանդանոց, հիվանդանոցից տուն տեղափոխել մայրը կազմակերպում է տաքսիով։

Չնայած ֆինանսական դժվարություններին, խնդիրներին, այսօր տիկին Էլիզան իր հարկի տակ է առել Ռուբենի՝  Քաշաթաղում տունը կորցրած ընկերոջը։ Հաճախ ընկերն է  օրավճարով աշխատանք կատարում, Ռուբենի ընտանիքին օգնում, իսկ մայրիկի՝ աշխատանքի լինելու պահերին ինքն է խնամում վիրավոր ընկերոջը։

Ռուբենն օրեր առաջ հրաժեշտ է տվել քայլակին, արդեն կարողանում է տեղաշարժվել հենակների օգնությամբ։ Տիկին Էլիզան պատրաստ է իր գնած քայլակը տրամադրել դրա կարիքն ունեցող  վիրավոր զինծառայողի։

Այն վերցնելու համար կարող եք դիմել տիկին Էլիզային՝ 093 70 16 18 հեռախոսահամարով։ Այն հրապարակվում է կնոջ համաձայնությամբ։

156026721_131107572171058_3164228867244552046_n 155917319_468402267537660_1759028437005517056_n 1(55)

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ