15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանը ՀՀԿ իշխանության տարիներին ինքնիշխան գործոն էր, իսկ նիկոլիզմի օրոք՝ թուրքական նարատիվների գերի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2015-ի մարտի 24-ի նիստում ՀՀ ԱԺ -ն 118 «կողմ» ձայնով ընդունել է «1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում  հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին» բանաձևը։
«Ղեկավարվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների  վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում  իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը», – ասվում է բանաձևի տեքստում։
Փաստաթուղթն ընդունվել է միաձայն,իսկ հարցի հիմնական զեկուցողն եղել է Ձեր խոնարհ ծառան՝ ՀՀ ԱԺ 2011-2018 թթ.փոխնախագահ,ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ։
Հ.Գ. ՀՀԿ իշխանության տարիներին ՀՀ-ն դարձել էր ընդդեմ ցեղասպանությունների համամարդկային շարժման առաջամարտիկը,իսկ նիկոլիզմի քայլերի արդյունքում վեր է ածվում պանթուրքիզմի օրակարգ սպասարկողի։
Թե բա ինքնիշխան ենք դառնում…
Ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը։
Հայաստանը ՀՀԿ իշխանության տարիներին ինքնիշխան գործոն էր, իսկ նիկոլիզմի օրոք՝ թուրքական նարատիվների գերի»։
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ