18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզապես պետք է տեսնել Աստծուն և խոսել Նրա հետ

Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»։
 
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի: (Ղուկաս 18.11-14)
 
Վատ չէ, երբ մարդը պահում է օրենքները և եկեղեցական կանոնները: Քրիստոս փարիսեցուն դրա համար չէ, որ քննադատում է: Պարզապես ընդգծում է, որ մաքսավորի աղոթքն ավելի ակնեղծ է: Փարիսեցու մոտ խնդիրն այն չէ, որ թվարկում է իր առաքինությունները, կամ մաքսավորին վերևից է նայում:
 
Խնդիրն այն է, որ Աստծո տան մեջ մտածում ու խոսում է իր մասին՝ փոխանակ խոսելու Աստծո հետ, ինչպես մաքսավորը: Մաքսավորը գնահատականներ չի տալիս ո՛չ ինքն իրեն, ո՛չ էլ մեկ ուրիշին, նա պարզապես խոսում է Աստծո հետ: Չէ՞ որ Աստծուն էլ հենց դա է պետք: Աստված կարիք չունի, որ մենք ինչ-որ մեկին, կամ ինքներս մեզ գնահատենք: Մեր արժեքն Աստված մեզանից էլ լավ գիտի: Պարզապես պետք է տեսնել Աստծուն և խոսել Նրա հետ:
Եսայի քահանա Արթենյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ