17 Ապրիլի, Saturday, 2021
KFC

Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ

f603621179ecf2_603621179ed33.thumb

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայթած» հրթիռների մասին. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է ընդգծել իր անմեղությունը հակամարտության հետևանքով։

Ըստ Շերինի՝ Հայաստանի վարչապետը պետք է հրապարակավ ներողություն խնդրի:

«Անկասկած, Փաշինյանը պետք է գտնի կատարվածի պատասխանատուներին: Բայց նման հայտարարություններից հետո արժե անհապաղ ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», – ասել է Շերինը:

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել.
 

«Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում»:

«Ես անկեղծորեն այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչումն է կայանում բողոքը: Փաշինյանը, հավանաբար, երբեք կապ չի ունեցել ռազմական գործերի հետ», – ասել է խորհրդարանականը:

«Մենք պետք է լուրջ ընդունենք նրա խոսքերը: Եթե մարդը նման բաներ է ասում, ապա պետք է ստուգում իրականացվի: Թող նա դա հաստատի որևէ փաստերով», – ավելացրել է Շերին:

 

«Ինչպե՞ս է հնարավոր հաշվարկել, որ 10 «Իսկանդեր» է ընդունվել, և միայն մեկն է պայթել է: Իսկ ու՞ր են մնացած ինն ընկել ու չպայթել: Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Բայց նա ամբողջ աշխարհով արդեն հայտարարել է: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա ընդհանրապես ընկղմվել ռազմական գործերի մեջ», – նշել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ