19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հողատու կապիտուլյանտը շաքարի աննախադեպ բարձրացում ունի վերջին հանրահավաքից հետո». Էդուարդ Շարմազանով

«Գլխավոր կապիտուլյանտի շաքարի կտրուկ բարձրացում»,- ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսպիսի որակում տվեց այսօր Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանական հազարավոր ուժերի ուղեկցությամբ կառավարության գլխավոր մասնաշենքից դեպի կառավարական 3-րդ մասնաշենք գնալը։

«Վերջին հանրահավաքից հետո, իշխանություն կոչվածը, վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ հողատու կապիտուլյանտը, աննախադեպ շաքարի բարձրացում ունի, ի ցույց է դնում իր վախերը և փորձում է պատսպարվել ոստիկանական ուժերի հետևում։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա իշխանություն չունի Հայաստանի Հանրապետությունում: Մի մարդ, որը ժողովրդի աջակցությամբ և ժողովրդի անունը շահարկելով՝ եկավ իշխանության, իրականում՝ շանտաժի ենթարկելով Հայաստանի Հանրապետությունը, այսօր Հայաստանում չունի իշխանություն, վախենում է հայ ժողովրդից, սպառնում է հայ ժողովրդին, և նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
 
Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է Հայաստանում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի․
 
«Հայաստանում չկա իշխանություն, իշխանությունը ոստիկանական հազարավոր ծառայողներով և ԱԱԾ սևազգեստ հարյուրավոր սպաներով իրեն չի շրջափակում կառավարության մի մասնաշենքից մյուսը գնալու համար։ Իշխանությունը ժողովրդին չի սպառնում կրակելով, իշխանությունը պատերի տակով վախվորած չի քայլում, իշխանությունը անկեղծ լսում է իր ժողովրդի պահանջը, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է կոնսենսուսային պահանջ՝ առանց Նիկոլ Հայաստան»։
 
Լրագրողները Էդուարդ Շարմազանովից նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ տպավորություն է իր մոտ առաջացել Սասուն Միքայելյանի՝ «Մինչ մահս պիտի Շուշվա փողոցներով քայլեմ. պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը» հայտարարությունից․
 
«Եթե նպաստի և միանա Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի շարժմանը՝ միգուցե, ինչքան շուտ Նիկոլը գնա, այնքան շուտ հնարավոր կլինի հասնել մեր ազգային նպատակին՝ Հադրութի, Շուշիի վերադարձին․․․»։
 
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ արտահերթ ընտրության առաջարկ արեցի, ընդդիմությունը չուզեց, Էդուարդ Շարմազանովը կոշտ արձագանքեց․
 
«Ինքն ո՞վ է, որ արտահերթի առաջարկ անի, ինքը Հայաստանում իշխանություն չունի, իր արտահերթի առաջարկն ինձ համար նույնն է, ոնց որ Ալիևն ու Էրդողանն անեն, ինքն Էրդողանի և Ալիևի կամակատարն է․․․ Իրականում ասեմ՝ իր վարկանիշը բարձր է, բայց միգուցե Արդբեջանում, ոչ Հայաստանում։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդն այնքան ինքնասիրություն ու արժանապատվություն ունի, որ Ալիևի առջև ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար․․․»։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Նարեկ Խաչատրյան
 
168.am
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ