20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միջազգային սկանդալ. Հայաստանը ամերիկյան ինքնաթիռ է փոխանցել/վաճառել Իրանին

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:

Քիչ առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ տեղեկությունը ճիշտ է, սակայն կոմիտեն տեղյակ չէ, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվել Իրանում։ Նշենք, որ կատարվածի արդյունքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ԱՄՆ-ի հետ, քանի որ ցանկացած ընկերություն (պետություն), որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք արգելված են ամերիկյան օրենսդրությամբ, կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: Փաստացի, Տաթևիկ Ռևազյանի պատճառով Հայաստանին կրկին միջազգային սկանդալ է սպառնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ