24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոստովանության ուժը

Մեղքի զգացումը, խղճի խայթը, ամոթը զուտ մարդկային այն ապրումներն են, որոնցով մարդը սեփական արարքների համար իրեն պատասխանատու է զգում իր և ուրիշների առաջ։ Այդ զգացումները մեծապես նպաստում են, որ հասարակությունը քաոսի չվերածվի։

Անկախ մեղսագործության պատճառներից՝ մի բան պարզ Է՝ այն անկման Է տանում մարդուն՝ թույլ չտալով ներքին հանգստություն գտնել: Ու որքան շուտ ես խոստովանում մեղքդ, այնքան ավելի շուտ ես հասնում բաղձալի հանգստության:

Երբեմն, մենք դժվարանում ենք գնալ խոստովանության ու խոսել կատարած սխալի մասին.

Որո՞նք են խոստովանության հոգեբանական հիմքերը, ի՞նչն է դրդում մարդուն խոստովանել իր մեղքերը, ի՞նչ է տալիս այդ խոստովանությունը։ Իհարկե, գիտակցական մակարդակում ապաշխարողը հավատացած է, որ Աստված լսում է իր զղջումը և հնարավոր է, ների նրան՝ ազատելով հետագա պատիժներից։ Իրականում, Աստված մեզ միշտ ներում է ու թույլ չի տալիս մնալ մեղքի մեջ, քանի որ Նրա համար մեր փրկությունը շատ կարևոր է: Հենց այս գիտակցումն է, որ թույլ է տալիս խոստովանել մեղքերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում սխալվել են, հետո զղջացել և խոստովանել, այլևս երբեք չեն խուսափում սխալի մասին խոսելուց:

Որոշ հոգեբանական ծանր վիճակներում, մարդիկ խիստ չափազանցնում են իրենց մեղքերը, կամ նույնիսկ չկատարած մեղքեր վերագրում իրենց, պատմում են այդ մասին բոլորին, զղջում ու տառապում իրենց կատարածի ու չկատարածի համար։ Իհարկե, պետք է ազատվել այն ամենից, ինչ տանջում է քեզ, պետք է բաց թողել բոլոր վատ մտքերը, ու փորձել տեսնել դրականը՝ անգամ ամենավատի մեջ, բայց երբեք չպետք է անդադար տառապել խղճի խայթից:

Եթե մտածում եք՝ պետք է խոսել, որպեսզի փրկություն գտնեք, ուրեմն արեք դա. պարզապես խոսեք, պատմեք ձեզ տանջող մտքերի մասին ու շարունակեք ապրել՝ չմտածելով վատի մասին:

Եվ վերջապես, սեփական մեղքերը, սխալները, բացթողումները գիտակցելը, ինքդ քեզ և ուրիշներին խոստովանելը, դրանց պատճառների, առաջ բերող հանգամանքների վերլուծությունը, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման, հասունացման, կյանքում հաջողակ լինելու լավագույն ուղիներից մեկն է։

Qahana.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ