20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մինչև գերիների ամբողջական վերադարձը Հայրենիք, ամեն օր աղոթենք

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։
Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։
 
Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն ծնողներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց զավակների վերադարձը։
Արդ խնդրում ենք Քեզ բարերար և բազումողորմ Աստված, մեր գերյալ եղբայրներին քաջություն և ոգու արիություն պարգևիր, լցրու նրանց սրտերը ազատության հույսով և այն գիտակցությամբ, որ նրանք մոռացված կամ անտեսված չեն և որ անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին։
 
Ի խորոց սրտի աղոթում ենք և հավատում, ամենակալ Տե՛ր Աստված, որ ազատություն պիտի պարգևես և ապահով տուն վերադարձնես մեր գերյալ եղբայրներին և նրանց հետ միասին բոլորս գոհությամբ պիտի փառավորենք Ամենասուրբ Երրորդությունդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից. ամեն։
 
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ