19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով

lavrov-1

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:  Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաեւ պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսք էր գնում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին` տարածաշրջանի երկրների եւ նրանց բոլոր հարեւանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասաց Լավրովը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ