19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Զանգիր Բայդենին, շնորհավորիր, խնդրիր գոնե 10-15 գերիների վերադարձ կազմակերպել, չի մերժի

ՓԱՇԻՆՅԱՆ-ԲԱՅԴԵՆ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Նորից եմ առաջարկում, զանգիր Բայդենին…

  1. Շնորհավորիր:
  2. Եթե չես կարողանում քաղաքական օրակարգ ձևավորել, տնտեսական օրակարգ ձևավորիր: Առաջարկիր տնտեսական պրոյեկտներ: (1000 անգամ ասել եմ ինչ տեսակի): Խոստացիր, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի:
  3. Առաջարկիր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են):
  4. Հաստատիր, որ մինչ ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):
  5. Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող:
  6. Շնորհակալություն հայտնիր 907-րդ բանաձևի վերաբերյալ դիրքորոշման համար (մնացածը իրենք կհասկանան):
  7. Բարձրացրու «Հազարամյակի մարտահրավերների» հարցը: Մենք արդեն համապատասպանում ենք բաղադրիչներին (վատ տնտեսական ցուցանիշների պատճառով):
  8. Վերջապես բացատրիր, (մեզ չէ, գոնե իրեն) հասկանա Արցախի հարցում, թե ինչ ես ուզում և անում:

Նոյեմբերի 8-ից առաջարկում եմ…»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ