06 Մարտի, Saturday, 2021
KFC

Հզոր աղոթք

համբերություն
Հզո՜ր թագավոր,
Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին:
Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գներցիր:
 
Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ անունով կնքված տաճարներին։
 
Մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի մեզ` քո սուրբ մարմնի անդամներին, այլ քո արարչական սիրով գթա՛ մեզ, քո արարածներին:
Տե՜ր, ողորմի՛ր նրանց, ովքեր քո Խաչը դարձրին իրենց միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
 
Արժանի արա, Տեր, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Մեսրոպ Մաշտոց
KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ