28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավաճանի գլուխ. Թուրքի ստրուկ ու ծառա, Շուշին ՀԱՅԿԱԿԱ՛Ն է, ՀԱՅԿԱԿԱՆ էր ու ՀԱՅԿԱԿԱՆ պիտի մնա, դու եւ քո ԱԺ գրաված թուրքերովդ փափագեք, թե ոչ․ Սերոբ քահանա Ազարյան

141278227_1784836585017184_1944812091345074034_o
Շուշի քաղաքը ի՞նչ է..։
 
Ընկած էի ահռելի ընկճուածութեան եւ տխրութեան ծովը անցնող շաբաթներին, ու որոշել էի այսուհետ լռել։ Մինչեւ որ Հայաստանի Հանրապետութեան «վարչապետ»-ը ի լուր ձեզ բոլորիդ, եւ ի հեճուկս բոլոր 5000 եւ աւելի նահատակների արեան վրայ, 10000 վիրաւորների անդամահատումների եւ կեանքերի խեղուածութեան ու երկրի կործանման ֆոնին, թքելով մեր պատմութեան վրայ եւ ԹՈՒՐՔԻ նման լիաթոք յայտարարեց թէ «Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով լի քաղաք է, դրա ի՞նչն է հայկականը»։
 
Եթէ այդպէս է, ես էլ կարո՞ղ եմ հարց տալ թէ Հայաստանում ձեր կառավարութեան եւ Ազգային ժողովի անդամների քանի՞ տոկոսը հայ է։ Իսկ եթէ «հայ» չեն, այլ ՀԱՅ են, ի՞նչ պատասխան ունեն տալու նման ԹՐՔԱԲԱՐՈՅ յայտարարութեան, որ կարող էր անել հենց Իլհամ Ալիեւը կամ Էրդողանը։
 
Այսուհետեւ չնեղանան անտարբեր դիտողներ եթէ հայ ՔԱՀԱՆԱՆ ձեզ յանդիմանի իր հոգեւոր ու հայի ամբողջական իրաւունքներով։
Մեր ազգային ՑԱՒԸ այն է, որ Հայաստանում շատերի համար երկիր ունենալ նշանակում է կուշտ փորով հաց ուտել, ու պաշտօնի անցնել, ուրիշ ոչի՛նչ։ Դրա համար էլ շատեր ոչնչութիւն են, էին մտովի եւ հոգովի, ու Հայոց երկիրը տանում են ամբողջական ոչնչացման ու թրքացման։ Նրանց համար տարբերութիւն չունի թէ դրսում հայերէն են խօսում թէ թրքերէն։ Կարեւորը փորն ու հացն է։ Եկեղեցի կամ քահանայ կայ Հայաստանի քաղաքներում թէ գիւղերում թէ աղանդաւոր քարոզիչ, կուրու թէ իսլամական մզկիթ ու մոլլա։ Կարեւորը փորը կուշտ լինի այն փողով ու հացով որ թուրքը տալիս է ձեզ որպէս գլուխ խոնարհած ստրուկ, երկրորդական անձ եւ պատմութեան մէջ անցեալի քաջ ժողովրդի անպատիւ մի մասնիկ, որոնք պատրաստ են իրենց երիտասարդների արիւնը ծախելու, յանուն արեւտուրի ու փողի, փոխանակ թշնամուն ամբողջ ուժով կոտորելու պատրաստելով, հզօրացնի երկիրը։
 
Հա ի՞նչ կայ որ..։ Երեւի շուտով տեսնենք Հայաստանում Խոջալուի «ցեղասպանութեան» մասին դատապարտման խօսք ադրբեջանական ստաբարոյ սցենարի համաձայն։ Իմ համար այլեւս տարբերութիւն չկայ ներկայ «հայախօս»ների կամ ցանկացած ադրբեջանցի թուրքի միջեւ։ Իլհամ Ալիեւն կարող է ՆՈՅՆ խօսքը ասել ձեր ներկայ «վարչապետ» կոչեցեալի փոխարէն..։ Նոյն պատգամն է ձեզ հասնում, չհայի բերնով։
 
Հայ ժողովուրդ, հաւատացնում եմ ձեզ որ դուք Հայաստանում չէք պարտւում թուրքին, որովհետեւ նրանք ձեզնից հզօր են կամ թուով շատ են։ Դուք պարտւում էք, որովհետեւ ձեր մէջ շատ շատեր, հայի, ռազմիկի, հաւատապաշտի, եկեղեցասէրի, հայրենասէրի, գիտակիցի, միաբանի, պատմասէրի, սիրոյ ու հայրենապաշտի միտք, գաղափարախօսութիւն, տեսիլք ու գլուխ չունէք։ Չունէք ՀԱՅ լինելու առանձնայատկութիւնները։ Հայ լինելը միայն հայերէն իմանալն ու հայկական ուտեստ ուտել չէ ու չի նշանակում։ Հայ լինել միայն օջախ ու կուշտ փոր, պաշտօն ու գործ ունենալ չի նշանակում։ Ցաւօք, մի մասդ ունէք ցեղախմբային անասնական կիրք ու մտածելակերպ, անձնապաշտի ու մորթապաշտի, վախկոտի ու հիւանդի անհատականութիւն ու ստախօսի ու սրիկայի կերպար, որոնք վայելասէր են, վախկոտ, ապիկար ու յետնագոյն ու վատագոյն տեսակը մարդ արարածին…։
 
Շուշին ադրբեջանակա՞ն է…։ Եւ դուք լռո՞ւմ էք։
 
Ձեր երկրի զինուած ուժերը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն օրինապահ մարմինները ընդհանրապէս գիտե՞ն ՕՐԷՆՔ ինչ է նշանակում։ Որեւէ պատուախնդիր երկրում, եթէ երկրի վարչապետը իր երկիրը յանձնում է այլոց, կամ ուրանում է երկրի սեփական անցեալն ու պատմութիւնը ու դա խեղաթիւրում է, նրան ԱՆՄԻՋԱՊԷՍ ձերբակալում են, ու դատի յանձնում։ Տեսե՞լ էք որեւէ երկիր որի ղեկավարը հայրենիքի մասին նման արտայայտութիւն ունենայ ու ողջ մնայ..։
 
Դաւաճանի գլուխ. Թուրքի ստրուկ ու ծառայ, Շուշին ՀԱՅԿԱԿԱ՛Ն է, ՀԱՅԿԱԿԱ՛Ն էր ու ՀԱՅԿԱԿԱՆ պիտի՛ մնայ, դու եւ քո ԱԺ գրաւած թուրքերովդ փափաքէ՛ք թէ ոչ։ Շուշի քաղաքը տանջամահ արուեց, ցեղասպանուեց, ու կործանուեց, որպէսզի դու եւ քո նմանները 100 տարի ետք չգան ու Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, Ալիեւի հրամանով ու քո հետ ունեցած բանաւոր պայմանաւորուածութեամբ, պատմութեան համար չյայտարարես թէ «Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով քաղաք է», եւ «դրա ինչն է հայկական» այ բառի բուն իմաստով ՍՐԻԿԱ ու ԴԱՒԱՃԱՆ Հայ ժողովրդի թշնամի։
 
Ո՞ւր էիր դու եւ քո նման ԹՈՒՐՔԵՐԸ երբ Շուշին կոտորում էին, հրդեհով վառում, հայերին սրախողխող անում պատերի տակ, ու հայ աղջիկներին բռնաբարում։ Ո՞ւր էիր թուրքի մունետիկ երբ ՀԱՅ Շուշին կոտորուեց ու բնաջնջուեց իր հայ ժողովրդից։ Նրանց համար թերթումդ մի օր յօդուած տպեցի՞ր, կամ մի օր նոյնիսկ յարգանքի տուրք մատուցեցի՞ր։
 
Շուշին ոչ թէ «դժբախտ ու դժգոյն» քաղաք է։ Շուշին դաւաճանուած, յանձնուած քաղաք է։ Ներքին թուրքի ստրուկի ձեռքով ու հրամանով յանձնուած քաղաք է։ Շուշին ՀԱՅԿԱԿԱՆ սրբութիւններ ունեցող քաղաք է ուր անձամբ Սուրբ պատարագ մատուցել եմ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, ուր իր ոտքով պղծեց Ալիեւը, եւ քո նման դաւաճանի հրամանով։
 
Քո որոշումները եւ գաղտնի բանաւոր պայմանաւորուածութիւնները (իմա, դաւաճանութիւնը եւ հայրենածախումը) չեն մեր հայրենիքի սահմանները գծողները, այլ նահատակուած զինուորների արիւնն ու քաջութիւնը իրենց կեանքը տալու այն հայրենի հողին, որոնց դու դաւաճանեցիր ու ծախեցիր ամբողջ ԹՈՒՐՔԻ էութեամբդ։
Ամբողջ պատմութեան ընթացքում անջնջելի պիտի մնայ ձեր կառավարութեան դաւաճանութիւնը ու հայու արեան ծախումը թուրք թշնամուն։
 
Քո նման վախկոտ, ապիկար, զազրելի, զզուելի չհային ասեմ որ արժանի ես ամէն պատուախնդիր հայ քահանայի կողմից, ոչ թէ չբարեւման, այլ յաւիտենական նզովքի, կապման ու անդառնալի կորստեան։ Դու մեր հայրենիքի արեամբ գնուած հողը ծախեցիր թշնամուն, ու ոչ ոք կարող է քո դաւաճանի անունը ջնջել մեր պատմութեան էջերից։ Ո՛Չ ՈՔ։ Ադրբեջանում եւ Թուրքիայում քո նմանին համար գուրգուրում են որ մնաս ու վերջնականապէս մեր երկիրը դարձնես ցեղասպանների կառքին լծորդ ու անյիշատակելի ինչ որ մի երկրորդական երկրի։
 
Բայց ասեմ քեզ ու քո նմաններին։ Շուշին նորից պիտի վերադառնայ մեզ հայերիս։ Պիտի վերադառնայ իր ազատութեան եւ հայկականութեան։ Նրա պարիսպների վրայ նորից պիտի փողփողի հայոց եռագոյնը, ու քաղաքը պիտի կոչուի իր անունով ՇՈՒՇԻ, եւ դու դա պիտի տեսնես դա քո բանտից կամ անդենականի անմար տանջանքներից, ուր գնալու ես։
 
Շուշին պիտի վերադառնայ հայերին։ Այն հայերին որոնք ԳՈՐԾՈՂ քաջութիւն, իմաստութիւն, միաբանութիւն ու հայրենասիրութիւն ունեն եւ պիտի ԱՇԽԱՏԵՆ ու դնեն հիմքերը ԱՄԲՈՂՋՈՎԻՆ վերա-ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ մեր սերունդը, մտքով, հոգով ու էութեամբ։ Վերազինելու Հայաստանը ու ամբողջ երկիրն ու բնակչութիւնը, ամրապնդելու մեզ, տնտեսութիւնը հզօրացնելու, եւ Սփիւռքը լծելու հայրենի երկրին, այն աստիճան որ Ադրբեջանի ապագայ ղեկավարը ասի իր ժողովրդին.
 
«Շուշին միշտ հայերով լի հայկական հող էր եւ է, ուր մենք ցաւօք նրանց կոտորել ենք, ջարդել ու սպանել ու հայերի պատմութիւնը խեղաթիւրել։ Կուր գետից արեւմուտք մի՛ նայէք, դա Հայաստան է եւ վերջ»։
 
Հրեաներից դասեր չէ՞ք կարող առնել, եթէ կարողութիւն ունենաք ախոռի մտածելակերպ չունենալ, այլ արժանապատիւ մարդու եւ հայրենասէր ՀԱՅԻ։
 
Ափսոս քեզ Հայ ժողովուրդ որ սրանք են այսօր քո «ղեկավար» կոչուածները…։ Եւ աւելի ափսոս, որ դուք դեռ նստած դիտում էք ձեր երկրի անտեսանելի կործանումը։
—————————————————–
Պատկերներում Շուշին, 1920 թուականի ցեղասպանութիւնից առաջ եւ ետք, 19-րդ դարու քարտէսով երբ ժողովուրդը 90 տոկոսով ՀԱՅ ԷՐ…։
141492110_1784836668350509_4829907854676789991_n141562655_1784836638350512_743520943513799418_o 141278227_1784836585017184_1944812091345074034_o 141042093_1784836608350515_6528491379470905238_n
Տեր Սերոբ քահանա Ազարյան
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ