26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այո՛, գուցե տեմպերը…». Վարչապետը չասաց, թե ինչու մինչև հիմա չկան իր հայտարարած «դավաճանների» ու «հայրենիքը ծախածների» անունները

Ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա հարուցված, Աժ ամիբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակվում «դավաճանների» անունները, որոնց մասին պատերազմի օրերին հայտարարվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Այո՛, գուցե տեմպերը… միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չկան դավաճանների ու հայրենիքը ծախածների անունները, որոնց մասին վարչապետը խոսել է հոկտեմբերի 8-ին, իսկ հայրենիքը ծախածների մասին խոսել է նոյեմբերի 10-ին։

«Շատ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ տեղյակ լիներ այդ դավաճանների և հայրենիքը ծախածների մասին։ Ես էլ եմ ուզում իմանալ՝ ովքեր դավաճանեցին ու ծախեցին մեր հայրենիքը, որ մենք մեր հերոս տղերքին կորցրին», – ասաց Հրանտ Մադաթյանը։

«Իմ արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան, կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր։ Համոզված եմ, որ դրանք կտան կոնկրետ հարցերի պատասխաններ», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե իր հայտարարությունների մեջ կարող են լինել քաղաքական գնահատականներ և դրանք նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն։

«Գուցե թե հետաքննվում են և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ», – ասաց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ