24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։

Անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել գործող համակարգը, ինչու ոչ՝ ընտրել այնպիսի ոչ դասական համակարգ, ինչպիսին Պաշտպանության և Անվտանգության Ազգային Խորհուրդն(ՊԱԱԽ) է, առավել ևս, որ նման համակարգով կառավարման փորձ Արցախում ունեցել ենք (ՊՊԿ), այնուհետև համախմբել համահայկական ամբողջ կարող ուժերին, անհատներին և 24 ժամյա ռեժիմով աշխատել Արցախի պետականության փրկության, ճանաչման և բարգավաճման ուղղությամբ»:

 
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ