02 Մարտի, Երեքշաբթի, 2021
KFC

Շատերը փախնում են իրենց խաչից որպեսզի կոմֆորտ ստեղծեն իրենց անձերի համար

Без названия (7)

Եթե դու հաշտվում ես քո դեմ ելած դժվարությունների դեմ, ուրեմն հոժարությամբ կրում ես քո խաչը: Շատ մարդիկ իրենք են մեղավոր իրենց խաչի ծանրության համար: Չար բաներ են անում, վատ բաներ խոսում: Ու հնձում են այն ինչ ցանել են: Դուք կարող էք ծայրահեղ թեթևացնել ձեր խաչը, եթե լսեք Քրիստոսին, հրաժարվեք ձեր ինքնահավանությունից, և Իր լուծը կրեք: Այն ավելի թեթև է, քան ձեր ծանրացած խաչերը:

Պարզապես պետք է աշխատել լինել հեզ (սեփական անձը զսպող) և սրտով խոնարհ (որ քո նվաճումները քեզ չվերագրես, այլ Աստծուն): Ժողովուրդ, մի փախեք ձեր խաչից: Շատերը փախնում են իրենց խաչից որպեսզի կոմֆորտ ստեղծեն իրենց անձերի համար: Բայց Տեր Հիսուսն ասում է, «ով իր անձը գտնում է, այն կկորցնի. և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի»: (Մթ. 10:39)

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ