06 Մարտի, Saturday, 2021
KFC

Հանրապետական սփռումից զրկվեցին բացառապես ընդդիմադիր հեռուստաընկերությունները․ փորձագետ /տեսանյութ/

«ՀՌՀ-ն լիցենզավորման սլոթերի բաշխման ընթացքում, որպես վարչական և պատասխանատու մարմին, չի իրականացրել պատշաճ վարչարարություն, ուստի այդ փաստերը քննության առարկա պետք է դառնան Վարչական դատարանում։Չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր և, որի ժամանակ այսչափ կոպիտ խախտումներ լիներ և այդ խախտումները չստանային պատշաճ գնահատական։ Օրինակ՝ տաղավարներում դիմակ կրելու վերաբերյալ պահանջն արհեստածին էր, որովհետև արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ որոշակի կետով սահմանված է, թե աշխատանքային գործունեությունն ինչպես պետք է կազմակերպվի։ Մի պահ, այս իշխանությունը մոռանալով, որ հեռուստաընկերություններին նման տիպի համապարտադիր պահանջ ներկայացնելու լիազորություններ ունի ՀՌՀ-ն, որոշել էին տեղայնացնել այդ աշխատանքային գործունեության վերաբերյալ կանոնակարգումները՝ Հ/Ը-երի նկատմամբ և ապրիորի պարտադրում էին եթերային տաղավարներում կրել դիմակ»: 

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ վերջին մեկ տարում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումները Հայաստանում աննախադեպ էին եւ մասշտաբային։  Նրա խոսքով՝ պետական մակարդակով հարձակում է տեղի ունեցել ընդդեմ խոսքի ազատության եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների։ Փորձագետը հիշեց իշխանական պատգամավորների պահվածքը։

Բանախոսը պնդում է, որ ՀՌՀ-ն լիցենզավորման սլոթերի բաշխման ընթացքում, որպես վարչական և պատասխանատու մարմին, չի իրականացրել պատշաճ վարչարարություն, ուստի այդ փաստերը քննության առարկա պետք է դառնան Վարչական դատարանում։

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ