19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ

Հայաստանի Հանարապետության պատմության մեջ առաջին անգամ առողջապահության նախարար է նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ՝ իրավաբան։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Արմեն Սարգսյանի հրամանով՝ նախարար նշանակված Անահիտ Ավանեսյանը քաղաքացիական իրավունքի մասնագետ է։ Նա հանդիսանում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերոջ կինը։
 
Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ 2020 թվականի մարտի 9-ին «Հետք» պարբերականը գրեց, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։
 
Փոխնախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է ՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։ Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, ինչպես ասում էր երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այն հենց այս տեսքը ունի:

Այսպես, Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:

1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանը 2018 թ-ի մայիսի 25-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

Այսինքն, Առողջապահության ոլորտի ղեկավարումը վստահվում է մի մարդու, ով մինչ թավշյա իշխանափոխությունը ո՛չ մասնագիտական կրթությամբ, ո՛չ փորձով որևէ առնչություն չի ունեցել այս ոլորտի հետ։

Էդուարդ Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ