28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը

a6f939e18700e9ca0fbbf48e77ff5fbe_M

Իրար հետ կապ չունեցող մի քանի իրադարձություններ պարզորոշ ցույց են տալիս, այն անառողջ բարքերը, որոնք կան մեր երկրում։ Դրանք հայկական ստանդարտներն են,  երբ մարդիկ տեսակետներն ու սկզբունքները փոխում են ոտքի վրա։ Վերջին օրերի զավեշտները են.

ԱԺ-ում հանդարտ է՝ ընդդիմության անհասկանալի լռությունը

Շաբաթ երեկոյից բոլորի խոսակցության թեման Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու թեման էր։ Առանց չափազանցության՝ համապետական շոկ էր։ Իսկ երկուշաբթի ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները,  թվում էր թե ուրիշ այլ անելիք չպետք է ունենային, քան թեմայի հրատապ քննարկումը։ Բայց դա չեղավ։ Սա նոնսենս է. Երբ կա հրապարակային մեղադրանք, հրապարակային հայտարարություն, որ ԱԺ նախագահը հնարավոր է թուրքական գործակալ է, իսկ ԱԺ խմբակցությունները, առավել ևս ընդդիմադիր, ցույց են տալիս, թե ոչինչ երկրում չի կատարվել։ Անհասկանալի է նաև 17-ի ձևաչափի պասիվությունը. Կար երկու օր ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատելու, կոնսուլտացիաների, բայց գործ չի արվել։

Ա1+ի անհասկանալի լռությունը

Տեղի ունեցավ կապուղիների մրցույթը։ Ա1+ ին դարձյալ կապուղի չտվեցին։ Ոչ ոք սրա մասին չի խոսում։ Սորոսի հիմնադրամի իրավապաշտպանները ծակերն են մտել, ոչ ոք երթ ու նստացույց չի անում, նույնիսկ Ա1+ ը ձայն չի հանում։ Հիմա էլ է Քոչարյանի մեղավորությունը, որ  Ա1-ին հեռարձակման լիցենզիա Նիկոլի ասելով, չեն տրամադրում։ Անդուր, անհասկանալի ստանդարտներ են գործում։

Անհասկանալի Գուրգեն Արսենյանը

Հետկապիտուլյացիոն Հայաստանում քաղաքական ամբիցիաներ է դրսևորում Գուրգեն Արսենյանը։ Իրեն բնորոշ անհիմն մենթորական տոնով եթերից դասեր է տալիս ու պաշտպանում Փաշինյանին։ Նույն Գ. Արսենյանը 2004 -ին Բաղրամյան Պողոտայում ընդդիմության հանդեպ ուժ կիրառելու համար՝ առավոտյան շնորհակալություն հայտնեց գործող Ռ. Քոչարյանին և իրավապահներին։

Նույն Գ. Արսենյանն էր, որը զուտ կոմերցիայի վրա կարողացավ ԱԺ ամբողջական խմբակցություն անցկացնել և հիմա ախպերություն է անում այն Փաշինյանի հետ, ով  ընտրակաշառքը և ընտրակեղծիքը ամենամեծ չարիքն ա համարում։

Ի դեպ, Նույն Գ. Արսենյանի կադրն է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հանդեպ Նիկոլի իշխանության օրոք միջազգային հետախուզում են հայտարարում։

Եվ, վերջապես նույն Գ. Արսենյանը 2015-ին մինչև նախավերջին օրը դեմ էր Սահմանադրական հանրաքվեին, բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տարվելուց ու հավանորեն որոշ կոմերցիոն հարցեր ճշտելուց հետո դարձավ «Այո»-ի կողմնակից։ Այնպես, որ «Նոր Հայաստանը» իր բարքերի այլանդակությամբ հաստատ չի զիջում հնին. Մարդիկ են նաև նույնը։

 

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ