26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միգուցե այլաբանությունը օգնի պատկերավոր տեսնել թե ուր ենք հասել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Միգուցե այլաբանությունը օգնի պատկերավոր տեսնել թե ուր ենք հասել։
 
Առաջինը խայտառակ փաատաթղթով առանց մեր իմացության տվեցինք համաձայնություն կենսական նշանակություն ունեցող մեր «երկրի» օրագանների տրանսպլանտացիայի համար (հանձնվեցին տարածքներ):
Երկրորդ խայտառակ փաստաթուղթը, որը դարձյալ առանց մեր կամքի ստորագրվեց արդեն կյանքի հետ անհամատեղելի է։ Այդ թուղթը հավասարազոր է էֆթանազիայի թույլտվության, մեկ բացառությամբ։ Մենք դատարկ ենք թողել էֆթանազիայի կատարման ամսաթիվը։
 
Անգամ ընտրվելիք ամսաթիվն այլևս մեր հայեցողության ներքո չէ։
Մեր հասարակությունը կորցրել օրինաչափությունների ու բացառությունների հարաբերակցության ճիշտ չափաբաժինը։ Կամ հավատում ենք ամեն ինչին, առանց հետևողականության կամ մերժում ցանկացած փաստարկված ապացույց։
Երբ մեզ հայտնում են ստորագրվելիք խայտառակության մասին, ժամկետային ճշտությամբ ընդունում ենք ի գիտություն։
Չգիտես ինչու, նույն աղբյուրից լսած հաջորդը սկսում անտեսել։
Երևի սրա բացատրությունը բարոյահոգեբանական աշխարհի ինքնապաշտպանական բնազդն է։ Արգելակում է շատերի գիտակցությունը թույլ չտալով ընկալել այն սարսափը որն այլևս հայկական իրականություն է։
 
Հ.Գ. Չեմ ուզենա բախվենք այն իրականությանը, երբ «բժշկությունն» անզոր լինի, քանի որ «հիվանդը» բուժվել չի ցանկանում»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ