19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճա՞շ… Ալիևի հե՞տ…

Ալիևն այն մարդն է, ով սպանեց մոտ 5000 հայ տղաների և ով չի վերադարձնում մեր ռազմագերիներին, փորձում է փոխել նրանց կարգավիճակը և դատել հայրենիքը պաշտպանող մեր տղաներին իբրև Ադրբեջանի օրենքը խախտած դիվերսանտերի:
Ալիևն այն մարդն է, ով ռմբակոծում էր Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և մյուս բնակավայրերը, կիրառում էր արգելված զինատեսակներ և սպանում մեր տարեցերին, մայրերին, քույրերին, երեխաներին…
 
Ալիևն այն մարդն է, ով հարվածեց մեր եկեղեցուն, ռմբակոծեց հիվանդանոցերն ու ծննդատունը, ով պղծեց մեր գերեզմանները:
Ալիևն այն մարդն է, ով ֆոսֆորային ռումբերով վառեց մեզ, մեր անտառները, մեր հայրենիքը:
 
Այս շարքն անվերջ է, ցավոք, օրինակները՝ զարհուրելի, իսկ Ալիևը սովորական ռազմական հանցագործ է:
Իսկ դու, Նիկոլ, ի՞նչ ես դու, եթե քո այդ մի ճաշով ներեցիր նրան այս ամենն ու «մաքրեցիր» միջազգային հանրության աչքերում: Դու երևի չես էլ պատկերացնում, որ այդ քո կերած ճաշը մեր բոլորի «կոկորդին է կանգելու»:
 
Եվ վերջապես, Նիկոլ, մոռացա՞ր, որ Ալիևն այն մարդն է, ով անձամբ քեզ ծաղրում է և մատ է թափ տալիս քո վրա:
Նայիր, Նիկոլ, այս նկարին, և միշտ հիշիր, որ քեզ ստորացնողը քեզ համար այլևս սեղանակից գործընկեր է: Սա է քո ընտրությունը:
Գրում է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ