24 Փետրվարի, Չորեքշաբթի, 2021
KFC

Հին որակովդ երկիրը քանդեցիր, Արցախը տվեցիր. Մարգարիտ Եսայան

17751_s
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երկիրը խորը ճգնաժամի մեջ խցկածը ասում է պետք է երկիրը դուրս բերել ճգնաժամից․․․Ոնց չասես՝ ինքդ ոտքից-գլուխ ճգնաժամ ես, ինքդ գնա, դուրս արի , երկիրը շատ արագ դուրս կգա ճգնաժամից․․․
 
Անգամ համարձակվում է ուղիներ նշել․ «Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին»։ Ոնց չասես՝ մինչ այժմ եղած «ջանքերովդ» տեսանք թե ինչ արեցիր, հիմա էլ առանձնահատո՞ւկն ես ուզում անել…«առանձնահատուկ փոխհամագործակցություն» ասածդ էլ հաստատ թուրքերի հետ քիրվայությունն է,  թուրքի կոշիկները լիզելը, թուրքին երկիրը տալը․․․
 
Հին որակդ տեսել ենք ու չենք գայթակղվել, հին որակովդ երկիրը քանդեցիր, Արցախը տվեցիր, ՀՀ սահմանները դարձրիր առ ոչինչ, 5 հազարից ավելի զոհ եւ հազարավոր վիրավոր ու անհետ կորածներ, գերիներ տվեցիր քո հին որակով․․.Տեսել ենք, տեսնում ենք, երկիրը ապրում է դեռ քո հին որակի վայրագությունների տակ կքած․․.Հիմա, էդ ասածդ «կառավարման նոր որակ»-ը է՞լ ինչն է քանդելու, մինչեւ ո՞ւր ես ուզում վառել-թափել էդ «նոր որակովդ»․․․արի քո բոլոր «նոր որակներդ»  հավաքիր, լցրու հին որակի ուսապարկերիդ մեջ եւ հեռացիր, գնա․․.Գնա․․․Ամեն ճամարտակությունից հետո օդը մեր երկրում ավելի է թանձրանում․․․
 
Հ․Գ․ Տեսնես թշնամին ու դավաճանը քա՞նի երես դեռ ունի․․.»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ