20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԱԾ-ում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը

Փաշինյանի կողմից պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն նշանակված անձը հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը ու պարզվել է ինչ՝ ոչ միայն չկան դավաճանության դեպքեր, այլ ընդհակառակը, այդ գեներալները, հեռացված լինելով հանդերձ հրամանատարական կետից, արել են հնարավորը Արցախը փրկելու համար։ Ըստ ԱԱԾ պետի՝ այդ մասին զեկուցել է վարչապետին։
Եվ ինչ, այդ գեներալների բոստանը քարեր նետած և դավաճանության այդ թեզը հեղինակած ու տիրաժավորած Փաշինյանը լռում է այդ մասին։
 
Լռում են նաև էն արմագեդոնսկի նկարներով ու դեղին սլաքներով հոլովակները՝ “Դավադրությունը բացահայտված է, Նիկոլի ապտակը ապատեղեկատվությանը” տիպի վերնագրերով… 
Վարուժան Բաբաջանյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ