26 Հունվարի, Երեքշաբթի, 2021
KFC

Վերջը մոտ է

ruben-mkhitaryan

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եսիմ…

Ասում են առաջ կար սպայի պատիվ…

Առաջ կար գեներալի ուսադիր հասկացողություն…

Առաջ շատ բան կար… Առաջ նույնիսկ երկիր կար… Հաղթած ու մեծ երկիր… Որոնց ղեկավարները թուրքի հետ խոսում էին ոնց ուզում էին… Իսկ հիմա…

Հիմա դուք ապրում եք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգով փորձում են իշխանությունից հեռացնել 3-4 անգամ սահմանադրական կարգը տապալած մարդուն… Ու ձեզ թվում է, որ դա ձեզ չի վերաբերվում, որովհետև… Այ որովհետև շատ կա, բացատրությունները բազմաթիվ են, իսկ հիմքում բոլորի նույնն է: Ձեզ ԵՐԿԻՐ պետք չի: Ձեզ պետք է ուղղակի ցանկացած մի տարածք, որտեղ դուք կարողանաք մի քիչ ուտեք, մի քիչ քնեք, մի քիչ էլ քննադատեք նրանց, ովքեր ձեզ համար ԼԱՎ երկիր չսարքեցին… Ու հա, գոնե սահմանները շուտ բացվեն, որ գնաք, չէ՞… Որովհետև դուք էլ եք էն ամենատխմար ասացվածքի «բալելշիկը»՝ որտեղ հաց, էնտեղ կաց:

Ըստ այդմ՝ դուք հայ էլ չեք, որովհետև նման ասացվածքով իրենց կյանքը կարգավորում են գնչուները:

Իսկ ում երկիր պետք է, իր անելիքը գիտի: Սպայի պատվի մասին էլ գիտի: Դավաճանների վերջին հանգրվանի մասին էլ:

Վերջում մի ուսապարկ, մի գլխարկ ու մի շան խրտվիլակ է մնալու: Իսկ վերջը մոտ է»

 

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ