19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թշնամին շարունակում է իր հաղթահարշավը, իսկ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կրում է հերթական պարտությունը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Հերթական սուտ եւ անկատար խոստումը

Մինչ այսօրվա եռակողմ հանդիպումը՝ փաշինյանական իշխանությունը պնդում էր, որ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները կարող են բացվել, Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհ կարող է տրամադրվել՝ բացառապես հայ գերիների և անհետ կորած անձանց հարցի լիարժեք լուծման պարագայում։ Այսօրվա հանդիպման արդյունքում՝ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը, որը նախատեսում է այս ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծում և այդ խմբի առջև դրված խնդիրների շրջանակ։

Դրան զուգահեռ Փաշինյանը անձնագրեց, որ գերիների մասով հարցը չստացվեց լուծել։ Այսպիսով, չհասնելով որևէ հաջողության իր իսկ կողմից անցած շաբաթ առաջ քաշված նախապայմանի իրագործման հարցում, այն է՝ հայ գերիների և անհետ կորածների հարցի լիարժեք լուծումը՝ Փաշինյանը ստորագրեց իրեն ներկայացված տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը։

Ի՞նչ է սա, եթե ոչ հերթական դավաճանական սուտ։

Ի՞նչ է սա, եթե ոչ գերության մեջ գտնվող մեր եղբայրների և քույրերի, նրանց ընտանիքների նկատմամբ գործած հերթական անբարոյականություն։ Արդյունքում՝ թշնամին նպատակասլաց կերպով շարունակում է իր հաղթահարշավը, իսկ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կրում է հերթական պարտությունը։

Ավելին՝ ի՞նչ կոմունիկացիաների բացման և տնտեսական օգուտների մասին կարելի է խոսել մի երկրի հետ, որը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել մեր ռազմագերիներին և խոչընդոտում է անհետ կորած անձանց հայտնաբերելու աշխատանքներին՝ խախտելով իր կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետը։

Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանով Հայաստանը հանդես է գալիս կապիտուլյանտի և պարտվողի դեմքով, արդյունքում՝ ապահովելով հայկական կողմին շարունակական պարտություններ։ Շարունակում ենք հանձնել, հանձնվել և հանդուրժել»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ