20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միքայել Մինասյանը` Թուրքայի հետ ստորագրվելիք փաստաթղթերի զիջումների փաթեթի մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան էջում գրել է․

«Իմ տեղեկություններով` Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում այն փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի Թուրքիայի հետ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։

Փաթեթի մեջ մտնում է Հայաստանի պարտավորությունը չվարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջ խաղացումից, չաջակցել սփյուռքին Ցեղասպանության ճանաչման հարցում, ստորագրել փաստաթղթեր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության ու ֆինանսական փոխհատուցումից հրաժարվելու մասին։

«Զիջումների փաթեթի մեջ մտնում է նաև «հայկական հարցի» (սա բառացի մեջբերում է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, ուր Ցեղասպանությունը ամոթալիորեն անվանվում է «հայկական հարց») ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցը»,- գրում է Մ. Մինասյանը։

Նախկին դեսպանն ընդգծում է՝ կարևոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացն ընթանում է ադրբեջանական կողմին բանավոր ըմբռնմամբ ամրագրված տնտեսապես նշանակալից սահմանային տարածքների փոխանցմանը և Մեղրիով պանթուրքիստական միջանցքի գործարկմանը զուգահեռ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ