20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դաշնակների կրքերը թեժանալու են. Հրապարակ

Այսօր մեկնարկոդ ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի երեք օր: Ժողովը հիմնականում ունենում է քառասուն պատվիրակ ու նույնքան էլ հրավիրյալ: Հրավիրյալ ՀՅԴ անդամները քվեարկելու իրավունք չունեն: ԳՄ ընտրությունները բավականին հետաքրքիր կարգով են ընթանում. երբ որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվում է, պատվիրակներից ինչ-որ մեկը պետք է այն երկրորդի, այլապես թեկնածությունն անվավեր կհամարվի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

ԳՄ-ում անչափ կարեւոր է նաեւ ստացած ձայների քանակը. ԳՄ անդամ է ընտրվում ոչ թե կեսից ավելի ձայներ ստացած պատվիրակը, այլ առաջին քվեարկության ժամանակ երկու երրորդով անցած թեկնածուն: Ստացած ձայների քանակն էլ ավելի կարեւոր է ԳՄ ներկայացուցիչ ընտրելու հարցում. ձայները վերջինիս համար հզոր քարտ բլանշ են բոլոր կարգի հարցեր լուծելիս: Այս անգամ ավելի, քան երբեւէ, ԳՄ ընտրությունները կընթանան անչափ թեժ մթնոլորտում:

Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո արդեն իսկ ՀՅԴ-ում անհամաձայնություններն իրենց պիկին էին հասել ՀՅԴ ֆրակցիայի կազմի եւ ղեկավարի հարցում: Նախ մանդատից հրաժարվեց Արտյուշա Շահբազյանը,եւ “Գրանդ քենդիի” ներկայացուցիչը պատգամավոր դարձավ, ինչն էլ առաջացրեց շատերի դժգոհությունը:

Ինչ վերաբերում է ֆրակցիայի դեկավարի խնդրին, ապա ՀՅԴ երկու թեւերը մի կերպ հանգեցին կոնսենսուսի. Հրանտ Մարգարյանի թեւն առաջադրել էր Աղվան Վարդանյանին, իսկ հակընդդեմ թեւը չկարողացավ անցկացնել Վահան Հովհաննիսյանին, կոմպրոմիսի արդյունքում ֆրակցիայի ղեկավար դարձավ Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ