25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաղաղության և համախմբման տարի.Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, բարեկամներ, Սփյուռքում ապրող իմ քույրեր և եղբայրներ,
ավանդույթի  համաձայն՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան առիթով միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ էինք հղում։ 

Սակայն, 2020-ը  այնպիսի հարված  հասցրեց մեր ազգին ու պետությանը,  որ բառերն անգամ կարկամում են շուրթերիս, և չեմ կարողանում արտահայտել  հույզերիս հեղեղը։ 
Հոգիս տնքում է Հայրենիքի անդամահատման  ցավից, ծանր ու  անդառնալի կորուստներից, մեզ պատած անասելի վշտից։ 

 

Հայաստանը դարձել է որբի և ողբի հայրենիք։ 

Այս դժնդակ իրավիճակում մենք պետք է դրսևորենք աննկուն կամք ու վճռականություն, Հայրենիքի շուրջ համախմբենք համազգային ներուժը և  2021-ին մեր գերխնդիրը հայտարարենք Հայոց բանակի վերազինումն ու վերակառուցումը,  նրա  երբեմնի փառքի ու անպարտելիության վերականգնումը, մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության  ապահովումը, բոլոր ոլորտներում ձեռքբերումների արձանագրումը։

Պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի 2021 թվականին կարողանանք վերականգնել մեր  ոտնահարված արժանապատվությունը, վերագտնենք  աշխարհում  մեր պետության, հայի նկատմամբ եղած հարգանքը։ 
Անհրաժեշտ է վերականգնել ժողովրդի խարխլված հավատը, որպեսզի հավաքական ջանքով դիմակայենք բազում մարտահրավերների, քանզի հայրենափրկության գործը բոլորինս է և համախմբում է պահանջում Հայաստանում, Արցախում ու  Սփյուռքում։

Թող Նոր տարին մեզ բերի խաղաղություն ու հաջողություն,  և թող Քրիստոսի Ծննդյան լույսը գոտեպնդի  հայ ժողովրդին՝  դուրս գալու սոսկալի մղձավանջից»։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ