04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հույսը, դարեր շարունակ հետապնդումների է ենթարկվել եւ այսօր գոյություն ունի հայ ժողովրդի համար

Էջմիածինը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հույսը, դարեր շարունակ հետապնդումների է ենթարկվել եւ այսօր գոյություն ունի հայ ժողովրդի համար (1937թ․ նահատակ Արտակ եպս․Սմբատյանի վերջին խոսքերը գնդահակարությունից առաջ)։
 
Ահուսարսափի մեջ ընկնել պետք չէ Մայր Աթոռի ու եկեղեցականներիս դեմ այս արշավից։ Սրա հոգեւոր օգտուտն ավելին է․ հիմա անգամ հավատացյալ չլինողներն են ներքին զգայարաններով զգում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ֆիզիկական տարածքից բազմապատիկ անգամներ մեծ է հոգեւոր կշիռով ու խորությամբ։
 
Հիշենք, որ այն Քրիստոսի Եկեղեցին է՝ դժոխքի դռներն հաղթահարող, երկրի վրա երկինք եղող, մեր ժողովրդի հոգեւոր երակներին արյուն մղող, ամեն օր ծննդաբերող հոգեւոր մայրը․․․ Հոգեւորականների մասին․ “Քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք” (Բ․ Կորնթ․ 2:14)։
 
Տեր Նշան քահանա Ալավերդյան
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ