24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը մեզ ամիսներով հետ է գցում, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
 
«Ինչքան շուտ մենք նրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք ճանապարհով, որով 1988թ.-ին գնացինք և հասանք հաղթանակների։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինչքան շուտ հրաժարական տա, այդքան իր համար լավ։ Եթե ստեղծված այս շարժումը չհաղթի՝ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է», – ասաց Մանուկյանը։
 
Նա նշեց, որ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, ապա թվարկեց, թե ինչ խնդիրներ է լուծելու այդ կառավարությունը.
 
«Առաջինը՝ երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և չենք կարող այն փոխել կամ հրաժարվել դրանից։ Այդ պայմանագիրը կազմված է շատ փնթի, բացթողումներով։ Այս նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշություն դարձնի ի օգուտ Հայաստանի։
 
Երկրորդը՝ անվտանգության հարցն է։ Մենք պետք է նորից վերականգնենք մեր բանակը, մարտունակությունը, դարձնենք ժամանակակից բանակ»։
 
Վազգեն Մանուկյանն ասաց, որ նորից պետք է մտնել բանակցային գործընթացի մեջ, քանի որ Հայաստանի համար դա շատ կարևոր է։
 
«Ամենակարևոր հարցերից մեկն էլ մեր անհետ կորած զինվորների, գերիների, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու խնդիրն է։ Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», – հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ