25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը
 
Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։
 
Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոն ու իր կողմնակիցները։
Ժողովրդական ասացվածքն ասում է «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որևէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը ՝ զրո է։
 
Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ