26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան

Խնդիրները, որոնք դրված էին 1988 թվականին, նորից դրված են մեր առջև. այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն, Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
 
«Կա այսպիսի խոսք՝ եթե դու խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ապա ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները։ Խնդիրը պետք է լուծել, բայց ոչ այս վիճակի մեջ։ Ոնց հավատացինք այդ քաղցր խոսքերին, ինչ կատարվեց Հայաստանի հետ։ Մենք թշնամացանք իրար հետ», – ասաց Վազգեն Մանուկյանը։
 
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը։
 
«Արցախի լավագույն հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ, երբ ես Ղարաբաղում էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ։ Եվ այդ գեներալները իրավունք չունեին շտաբ մտնելու։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։ Մենք կորցրեցինք մեր բոլեր դաշնակիցներին։ 
Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմի», – ասաց Վազգեն Մանուկյանը։ 
 
Նրա խոսքով՝ պատերազմի առաջին օրվանից անգրագետ և դավաճանական որոշումներ են կայացվել։
 
«Մենք կարող էինք կանխել, հաղթել, կամ շուտ վերջացնել պատերազմը՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ։ Հիմա դրան ավելանում է մի երկրորդ խայտառակություն. աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որը հետևողականորեն ժողովրդին տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում», – ասաց Վազգեն Մանուկյանը։
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ