24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է. Արթուր Վանեցյան /տեսանյութ/

Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է: Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա:

Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է», – ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ:

«Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ», – ասաց Արթուր Վանեցյանը:

 
 
facebook sharing button
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ