17 Հունվարի, Կիրակի, 2021
KFC

«ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է»․ Աշոտյան

39796_armen_ashotyan_09_02_M

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։

Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։

Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին եւ նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։

Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձեւերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։

ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է։
#հողատու»։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ