02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը»․ Դավիթ Համբարձումյան

Սիրելի մասիսցիներ,

Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին: Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը: Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանանք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը:

Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:

Շաբաթ օրը, դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00 բոլորս միասին պետք է լինենք Երևանի Ազատության հրապարակում՝ միասնական ընդդիմության կողմից հրավիրված համազգային հանրահավաքին:

Դավիթ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ