26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ըստ էության, ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանին և նրա ոհմակին աջակցող ծառայության». Արծվիկ Մինասյան

ՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութն արտահայտում է ներկայիս իշխանության դեմքը։

«Ըստ էության, ԱԱԾ-ն վերածվել է Նիկոլ Փաշինյանի և նրա ոհմակին աջակցող ծառայության։ Եթե ուշադիր եք եղել, հրապարակված տեսանյութն ընդգծված քաղաքական ուղղվածության էր, փորձ էր արվում մեղադրանք առաջադրել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, և որպես թիրախ ընտրված էին ՀՅԴ ներկայացուցիչները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ նա ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին էր ուղեկցում ԱԱԾ:

Ըստ նրա, ներկայիս ԱԱԾ-ն առնվազն պարտավոր է նախ և առաջ քննության առարկա դարձնել, թե ինչպես եղավ, որ հատուկ պահպանության շենքերը՝ Կառավարություն, ԱԺ, կառավարարական առանձնատուն, մնացին անպաշտպան։

Նա նաև նկատեց, որ ընդդիմությունը օրենքից ու սահմանադրությունից դուրս որևէ քայլ չի արել, այդ իշխանությունն է, որն օրենքը մի կողմ դրած՝ ճնշման գործիք է օգտագործում իր դեմ պայքարող ընդդիմության վրա։

«Բանդիտիզմի կասկածանքով՝ հիշում եք, օրեր առաջ հրապարակվեցին լուսանկարներ, թե ինչպես են մարդիկ զինվում, որպեսզի քաղաքացիական առճակատումների բերեն, վնասարարության, պետական դավաճանության, պետական և ծառայողական գաղտնիքի հրապարակման մեղադրանքների հոդվածներով, կասկածանքի հիմքով Դատախազությանը ներկայացվել են հաղորդումներ։ Հիմա այս երկու օրը հստակ պարզ կլինի, թե արդյո՞ք Աշոտ Մինասյանի գործով հարուցված քրեական գործի շրջանակում քրեադատավարական գործողություններ արվել են Նիկոլ Փաշինյանի և այն անձանց մասով, որոնք ըստ էության կասկածվում են այս ծանրագույն հանցագործությունները թույլ տալու մեջ։ Մենք հետամուտ ենք լինելու, այդ թվում՝ Գլխավոր դատախազին, որը պարտավոր է լինել ՀՀ գլխավոր դատախազ, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի դատախազը։ Հատուկ քննչական ծառայությանը՝ Սասուն Խաչատրյանին, ով պարտավոր է լինելու ՀՀ ՀՔԾ ղեկավար, այլ ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանի և սորոսականների ՀՔԾ-ի ղեկավար»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ