25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ՝ երեսդ պատոշ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ՝երեսդ պատոշ է

Հա, Նիկոլսրիկա, քո երեսի կաշին պատոշ է․․․

Ամբողջ մի ժողովուրդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում քեզ ասում է գնա, քեզ ասում է ՝հավաքիր քո դավաճան թափթփուկների բանդան ու հեռացիր, քեզ ասում է՝այ հողատու սրիկա, դու ինչ իրավունքով, ո՞ր օրենքով, ո՞ր Սահմանադրությամբ ես ստորագրել այդ չարաբաստիկ <հայտարարությունը> Արցախը ծախելու վերաբերյալ․․Դու դեռ փորձում ես մնա՞լ․․գնալու ես, արդեն չկաս․․Լսիր եւ հասկացիր․․.

Այ տականք, ախր, եթե պատգամավոր չդառնայիր, երբեք չէիր էլ իմանա, Արցախի տեղ, չէիր էլ պատկերացնի, թե երկրագնդի հատկապես ո՞ր կետում է գտնվում Արցախը․․Այ անուս սրիկա, ոնց ձեռքդ չդողաց, ոնց համարձակվեցիր ստորագրել այդ չարաբաստիկ թուղթը․․Փաստորեն, քեզ ինչ դեմ տան, ստորագրում ես, որոհետեւ վախկոտ ու անհայրենիք ես, որովետեւ դու երբեք չես հասկացել, թե ինչ է հող-հայրենին, չես հասկացել, թե ինչ է ազատագրված հայրենիքը, չես հասկացել, թե ինչ է ազգային-ազատագրական պայքարը, չես հասկացել, թե ինչ է ստորագրության պատիվը եւ պատասխանատվությունը։

Քեզ համար մեկ պայքար է եղել՝ հանուն փողի։Դու մեկ սրբություն ունես՝ փողը․․․Մի օր դու կխեղդվես փողի անձրեւի տակ, փողի գետում, չես էլ հասցնի վայելել շատ փող ունենալու հաճույքը, գիտե՞ս ինչո՞ւ, որովհետեւ դու մի օր պայթելու ես ագահությունից․․.

Այ տականք, լավ, հոդված էիր ծախում, օլիգարխ էիր խաբում, փող էիր աստվածացնում, բայց հողն ու հայրենիքը վաճառե՞լ․․.
Այ, էդ աստիճանի սրիկա ես․․
Հայոց պատմության դասագրքերում գրվելու է անունդ սեւ տառերով, դավաճանի եւ հայրենիք վաճառողի սյունակում դու միայնակ ես լինելու, որովհետեւ քո պես դավաճան սրիկա այս հողը չի ծնել։

Հայ գրականության դասագրքերում դու հիշվելու ես անեծքով, միայն ու միայն անեծքով։ Հայոց պատմության երկար ընթացքի մեջ քո պես ստահակ չի եղել։Դու հատուկ նմուշ ես, հատուկ սրիկաների համար նախատեսված տուփի մեջ ես խցկվելու եւ դաժան է լինելու պատիժը քո․․․Դու մեռնելու ես ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան եւ նորից դու մեռնելու ես ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր , ամեն շաբաթ, ամեն ամիս եւ ամեն տարի․․.Դու շարունակ մեռնելու ես եւ սերունդները թքելու են էդ պադոշ երեսիդ ու նզովյալ է լինելու ցեղը քո․․․Ոնց եմ ես քեզանից զզվում, չես էլ պատկերացնում․․.

Հիմա եմ հասկանում, թե ինչու էի դեռ պատգամավորության տարիներից զզվում քեզնից, կային տարբեր պատճառներ , բայց նաեւ , այն պատճառով, որ միշտ զարմանում էի՝ լավ էս մարդը ինչու է միշտ գլուխը կախ եւ աչքի պոչով նայում բոլորին․․Դու դեռ էն գլխից ես եղել կախգլուխ սրիկա․․․
Ուզես թե չուզես՝ գնալու ես․․.գնալու ես ու՝ շուտով․․.»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ