20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու Պարգեւ սրբազանը դարձավ Փաշինյանի ֆեյքային ֆաբրիկայի զոհը․ Իրավունք

Սեպտեմբերի պատերազմի ամենասկզբում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  հայտնվել էր ֆեյսբուքյան որոշ շրջանակների ակնհայտ թիրախում։ Թերեւս, գաղտնիք չէ, որ Սրբազան հայրը Արցախի հաղթանակի խորհրդանիշներից մեկն էր, եւ իր անունը նույնացվում էր Արցախում Հայ Եկեղեցու ներկայությամբ, Սրբազանին ճանաչողները լավ գիտեն, թե նա որքան մեծ ավանդ ունի Արցախում ամեն քարի ու թուփի, շենքի շինության կերտման ու զարգացման գործում։

Սրբազանին անվերապահորեն սիրում են բոլորը անգամ նրանք, ովքեր հեռակա լսել են նրա մասին։ Պարտված այս պատերազմում Սրբազանի բազամաթիվ նկարներ խոսում էին նրա տառապանքի ու խոր սրտի ցավի մասին, որ կարող էր ապրել մի մարդ, ով միանգամից կորցնում է իր մանկահասակ բոլոր երեխաներին։ Սա է պատճառը, որ Սրբազանը չէր էլ իմացել, որ ոտքի վրա կաթվածահար է եղել եւ նրան կարող է փրկել միայն անհապաղ բժշկական միջամտությունը։ Զարմանալի էր, որ կայծակնային արագությամբ ապատեղեկատվություն էր տարածվում նրա մասին, ընդհուպ լուրեր, թե մահացել է կամ նրան առեւանգել են։ Ոմանք նույնիսկ Սրբազանի հիվանդությունը սխալ ընկալելով՝ մեկնաբանել էին, թե ճաշկերույթների է մասնակցում ԱՄՆ-ում՝ մոռանալով, որ իրենք Հայաստանը ընկալում են միայն համացանցային տիրույթում։

Այս ամենին միանում է մեկ այլ, ավելի հետաքրքիր երեւույթ. այսօր պարզ դարձավ, որ Փաշինյանին սատարող ֆեյքային խումբը որոշել է սրբազանին մեղադրել Աշտարակ կաթ ընկերությունը գործարարից խլելու մեջ ու դրա համար ֆեյքը ոչ մի ծանրակշիռ փաստարկ չէր բերել։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի հիշողությունը տեղում չէ` հատուկ իրենց կուռքի հիշեցնենք նրանց, որ Փաշինյանը, երբ դեռ նոր էր իշխանության եկել, իր հետ բերել էր «Կյանքի խոսք» աղանդի մի մեծ խումբ, որոնցից մեկին` Գեւորգ Աճեմյանին նույնիսկ հասցրել էր նույն ընկերության գործով փաստարկված մեղադրանք առաջադրվել, որ վերջինս օգտագործելով պաշտոնական դիրքը խլել է գործարարից «Աշտարակ Կաթ» ընկերությունը։ Աճեմյանին էլ շարքերից հեռացրեցին, որ իրենց «անարատ» ռեյտինգը չտուժի։

Պետք է նշել նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի աջակից ֆեյքային ֆաբրիկան շատ լավ գործում է ներքին թիրախների վրա, իսկ արտաքին դաշտում նրանց գրագիտությունը պարտվում է։ Բացեք ցանկացած միջազգային մամուլ եւ կարդացեք ՀՀ վարչապետի մասին գրված հոդվածները ու կհասկանաք, թե ինչ մեծ մաշտաբով ենք մենք խայտառակվել, Փաշինյանը դարձել է հայհոյանքի եւ ծաղրի սիմվոլ` ներքաշելով Հայաստանին դրա մեջ։

Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը այնքան գավառամիտ են ու պարզունակ, որ թիրախավորում են մի մարդու, ով երբեք պարտության սիմվոլ չի համարվել։ Սակայն, վերջիվերջո, ինչու Պարգեւ սրբազանը դարձավ իշխանության ոչ պաշտոնական թիրախում, միգուցե Սրբազանը ապաքինվելուց հետո շա՞տ բաներ կունենա մեր հանրությանը ներկայացնելու` մանրամասներ, որոնք կարող են քանդել ֆեյքերի փող մուրալու հնարավորությունը: Այս մասին ժամանակը ցույց կտա։ Իսկ մեզ մնում է միայն հավելել, որ Էժան հրապարակումներով հնարավոր չէ թերեւս հոգեւորականներին լռեցնել, եթե չեք հավատում, կարող եք ԱԱԾ-ին հարցնել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ