20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը վախենում է, որ հենց իր պատգամավորները անվստահություն կհայտնեն իրեն․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահությունն ամենուր է, անգամ իր թիմում։ Ահա թե ինչու Փաշինյանը հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, որից հետո վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորություն կառաջանա։ Եթե նա համոզված լիներ, որ թիմը հավատարիմ է, արդեն չեղարկած կլիներ ռեժիմը, սակայն կարծում է, որ հենց մեծամասնության պատգամավորներն են իրեն անակնկալներ մատուցելու՝ իմպիչմենթ սկսելով։

Մեզ ասացին, որ քայլ առ քայլ կվերացնեն ռազմական ռեժիմից բխող բոլոր սահմանափակումները։ Արդեն չեն գործում հավաքների, մամուլի հրապարակումների սահմանափակումները, հաջորդը կլինի երկրից մեկնելու հնարավորության վերականգնումը։

Բայց ռազմական դրությունը կպահպանվի ռազմական՝ զորքի տեղաշարժի և այլ նպատակներով, իսկ իրական նպատակը կլինի վարչապետին անվստահություն  հայտնելու գործընթացը կանխելը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ