27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վախը և ատելությունը դավաճանների որակներից է. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վախը և ատելությունը դավաճանների որակներից է։ Վախը և ատելությունը շատ «ուժեղ զգացմունքներ» են։ Դրանք եսասիրության, նեղմտության, փոքրոգիության, ագրեսիվության, դաժանության, ապօրինության, նենգության, կեղծարարության, ստախոսության, բանսարկության «ծնողներն են»։
 
Վախը և ատելությունը «ստիպում են» ձերբակալել, սպառնալ, արկածախնդրությունների գնալ, նախահարձակ լինել, բանսարկությամբ վնասել, հեղինակազրկել և պախարակել։
 
Վախն ու ատելությունը սատանայից են։
 
Սերն ու համերաշխությունն Աստծուց։
 
Թող շատ արագ կարողանանք ձերբազատվել 2018թ.-ից մեր երկիր մուտք գործած ու ծանրացած այս նեռ մթնոլորտից։ Եվ թող Աստծո կամոք ու օրհնությամբ գտնենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության, բարության և արարչագործության՝ մեզ հարիր մթնոլորտը։ Այդժամ կվերականգնվի հույսի և լույսի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ։
 
Հավերժ փառք ու անմար հիշատակ մեր նահատակված Հերոսներին»։
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ