22 Հունվարի, Ուրբաթ, 2021
KFC

Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց

unnamed (1)
ՍԱՂՄՈՍ 40
1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կը փրկի նրան։
3 Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
4 Տէրը նրան կ՚օգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից։
5 Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»։
6 Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»։
7 Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրէնութիւն կուտակում իր մէջ, դուրս էր գալիս եւ նոյն բանն էր պատմում։
8 Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ։
9 Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի՞ առնի»։
10 Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց։
11 Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։
12 Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կ՚իմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ։
13 Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ։
14 Օրհնեալ լինի Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն։
KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ