25 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Ռազմական դրությունը պետք է վերացվի. «Ժառանգություն»

35.thumb

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Վաղը Աժ արտահերթ նիստն է, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն է՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը վերացնելու մասին:

«Ժառանգությունն» արձանագրում է, որ Աժ բոլոր խմբակցությունները, հատկապես «Իմ քայլը»՝ իբրև խորհրդարանական մեծամասնություն, մեծ պատասխանատվություն ունեն հայոց պետականությունը և ինքնիշխանությունը պահպանելու գործում: Ժողովրդի յուրաքանչյուր քվեն նրանց պարտավորեցնում է հանձնառու լինել՝ կողմ քվեարկել ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու օրինագծին, որը նոյեմբերի 9-ին կնքված վտանգավոր համաձայնության իրականացման հակասական ընթացքում խաթարում է պետության սահմանադրական կարգը, խորացնում անիշխանությունը՝ ի ցույց դնելով պետական մարմինների կաթվածահար և անգործունակ վիճակը, խոչընդոտում մեզ պարտադրված պարտության բեռից նվազագույն կորուստներով դուրս գալու բոլոր ողջամիտ քաղաքական փորձերն ու հակաճգնժամային ծրագրերը՝ առավել բևեռացնելով հանրային տրամադրություները, պետության և ժողովրդի միջև պառակտման վիհը:

ՀՀ Աժ-ն պետք է սահմանադրական ճանապարհով ապահովի ձախողված կառավարության հրաժարականը վարչապետի գլխավորությամբ, նախաձեռնի անցումային կառավարության ձևավորումը՝ ոլորտում կայացած արհեստավարժների ու ճգնաժամային կառավարիչների ընտրությամբ՝ ապահովելով նոր ընտրական օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումների կայացումը, որոնց հիմքի վրա ողջամիտ ժամկետներում՝ 6 ամսից մինչև մեկ տարի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկատարվեն: Արցախի և Հայաստանի շահերը, ազգային, պետական անվտանգությունը վեր են ամեն ինչից»։

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ